-
18.10.2020|
21:23
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ակնկալում է, որ կպահպանվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հոկտեմբերի 18-ին հումանիտար զինադադար հաստատելու պայմանավորվածության պարտավորությունները: Այս մասին ասված է Գլխավոր քարտուղարի խոսնակի հայտարարության մեջ:
-
18.10.2020|
21:19
Թեև հումանիտար հրադադարի մասին երկրորդ անգամ ձեռքբերված համաձայնությունն Ադրբեջանը կոպտորեն խախտում է, բայց պաշտոնական Ստեփանակերտը միջազգային հանրության ջանքերն, առաջին հերթին՝ եղբայրական Ռուսաստանի, ուղղված հրադադարի վերականգնմանը և պատերազմի դադարեցմանը, դրական է գնահատում:
-
18.10.2020|
21:18
Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը նկատել է՝ Ադրբեջանում տեղակայված ահաբեկիչների ակտիվ գործողությունները տարածաշրջանից դուրս են եկել:
-
18.10.2020|
13:36
Միջազգային լրատվամիջոցները ակտիվ լուսաբանում են Ադրբեջանի կողմից նոր մարդասիրական հրադադարի խախտման փաստը: BBC-ին գրել է՝ Հայաստանը Ադրբեջանին մեղադրում է նոր զինադադարը խախտելու մեջ՝ պայմանավորվածությունն ուժի մեջ մտնելուց ընդամենը րոպեներ անց: Նշվում է, որ Ադրբեջանը դեռ պետք է պատասխանի մեղադրանքներին:
-
18.10.2020|
13:34
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպմանը պատրաստակամություն է հայտնել ԵՄ-ից Հայաստանի առողջապահական համակարգին տրամադրել աջակցություն:
-
18.10.2020|
13:31
Ադրբեջանը, նոր մարդասիրական հրադադարը խախտելով, հոկտեմբերի 18-ի վաղ առավոտյան հարձակումն իրականացրել է հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար)` բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով՝ ֆեյսբուքում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
-
18.10.2020|
13:28
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական-ռազմական հարցերով օգնական Քլարկ Քուփերին կոչ է արել դադարեցնել անօդաչու թռչող սարքերի և այլ ռազմական սարքավորումների, տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային` Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ակտիվ մասնակցության համար:
-
18.10.2020|
13:27
Պաշտպանության բանակը հերոսական նոր դրվագներ է ներկայացնում առաջնագծից։ Կապիտան Ռոման Ադամյանն ու ավագ լեյտենանտ Սամվել Ավանեսյանը հարավային և հարավ-արևելյան ուղղությամբ ընթացող մարտական գործողություններում ոչնչացրելեն թշնամական կենդանի ուժ, նպաստել ստորաբաժանումների կոլեկտիվ հաջողություններին: Երկուսն էլ ներկայացված են «Արիության համար» մեդալների:
-
18.10.2020|
13:21
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան հրադադարի հումանիտար հաստատումից հետո ասել է, որ Բաքուն մտադիր չէ երկարատև զինադադար պահպանել:
-
18.10.2020|
13:19
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ադրբեջանի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհված ևս 40 զինծառայողների անուն-ազգանունները.